Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Կրծքագեղձերի ՈՒՁՀ. ultraimaging.am

Կրծքագեղձերի ՈՒՁՀ. ultraimaging.am

Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունը մեծ նշանակություն ունի չարորակ ուռուցքների ժամանակին ախտորոշման մեջ: Այն նպաստում է ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանը և կրծքագեղձի քաղցկեղից կանանց մահացության տոկոսի նվազեցմանը:

Ե՞րբ իրականացնել այն

Ուլտրաձայնային ախտորոշումը կապված չէ ռենտգենյան ճառագայթման հետ, այդ պատճառով այն բացարձակապես անվտանգ է հիվանդների համար: Այն խորհուրդ է տրվում իրականացնել կրծքավանդակի շրջանում բորբոքային ախտահարումների կամ վնասվածքների ժամանակ: Ի տարբերություն մամոգրաֆիայի ` ԳՁՀ-ն հնարավորություն չի ընձեռում պատկերը դիտարկել տարբեր անկյունների տակ, այդ պատճառով այն կիրառվում է որպես լրացուցիչ ախտորոշում:

Ինչ կարելի է տեսնել

Կրծքագեղձերի գերձայնային հետազոտության իրականացումն օգնում է ախտորոշել հետևյալ հիվանդությունները.

  • Մաստիտ` կրծքագեղձերի բորբոքային հիվանդություն:
  • Հանգուցավոր և դիֆուզ մաստոպաթիա` բարորակ նորագոյացություններ, որոնք զարգանում են հորմոնային խանգարումների հետևանքով:
  • Կիստոզ նորագոյացություններ` հեղուկ պարունակությամբ սպեցիֆիկ խոռոչներ, որոնք տեղակայված են առողջ գեղձային հյուսվածքների շրջանում:
  • Բարորակ կամ չարորակ ծագման ուռուցքային նորագոյացություններ (ուռուցքի ճշգրիտ բնույթը հնարավոր է պարզել բիոպսիայի իրականացմամբ):


ԳՁՀ-ն հնարավորություն է տալիս ախտաբանական պրոցեսը հայտնաբերել ամենավաղ փուլերում: Իսկ դա ոչ միայն հեշտացնում է հետագա բուժումը և բարձրացնում նրա արդյունավետությունը, այլ նաև, որոշ դեպքերում, օգնում է փրկել հիվանդի կյանքը:

Երբ է այն ցուցված

Կանխարգելիչ նպատակով մինչև 30 տարեկան կանայք ԳՁՀ-ն պետք է իրականացնեն առնվազն տարին մեկ անգամ, իսկ ավելի մեծահասակներին` տարին երկու անգամ:

Մասնագետներին դիմելու և, հետևաբար, ԳՁՀ իրականացնելու պատճառ կարող են լինել.

  •     կրծքագեղձերի գեղձային հյուսվածքների կարծրացումը,
  •     կրծքի ձևի և պտուկների ձևախախտումը,
  •     գեղձի չափերի մեծացումը (հատկապես անհամաչափ),
  •     պտուկներից արյունային կամ թարախային պարունակությամբ սպեցիֆիկ արտադրությունը,
  •     գեղձերում տեղակայված կարծրացումները կամ ակոսները,
  •     կրծքի շրջանում ցավային զգացողությունները,
  •     կրծքագեղձերի այտուցվածությունը և մաշկային ծածկույթների կարմրությունը:


ԳՁՀ  չարժե իրականացնել միայն կրծքագեղձի այնպիսի վնասվածքային ախտահարումների ժամանակ, որոնք ուղեկցվում են մաշկային ծածկույթների ամբողջականության խախտմամբ (վերքային, այրվածքային ախտահարումներ և այլն):  Այս ախտորոշիչ գործողության իրականացումը ցանկալի չէ նաև  դաշտանի ժամանակ:

Ցիկլի որ օրը կարելի է իրականացնել

Խորհուրդ է տրվում ԳՁՀ իրականացնել դաշտանային ցիկլի առաջին կեսի ընթացքում: Մասնագետների կարծիքով, այս գործողության իրականացման համար իդեալական ժամանակ է համարվում դաշտանի սկզբից 5-ից 14-րդ օրն ընկած ժամանակահատվածը:  Սա բացատրվում է նրանով, որ այս ժամանակահատվածում  կաթնածորանները չափազանց նեղանում են, ինչը լավացնում է ցանկացած լայնացման, կարծրացման և հնարավոր ուռուցքային նորագոյացությունների տեսանելիությունը:
Փորձը ցույց է տալիս, որ դաշտանային ցիկլի երկրորդ կեսում  կրծքագեղձերի գերձայնային հետազոտության իրականացման դեպքում արդյունքների տեղեկատվությունը նվազում է, իսկ ախտորոշման ընթացքում հնարավոր սխալի հավանականությունը զգալիորեն աճում է:

Դաշտանադադարի շրջանում կանայք այս գործողությունը կարող են անցնել ցանակացած օր` առանց որևէ սահմանափակման:

Արդյունքների վերծանում

Ախտորոշիչ հետազոտության ընթացքում մասնագետը գնահատում է գեղձերի չափը և ձևը, ճարպային հյուսվածքների խտությունն ու ծավալը, կրծքագեղձի պատերի կառուցվածքը, այսպես կոչված կաթնածորանների ֆունկցիոնալ վիճակը:

Նորմայում կրծքագեղձը չպետք է պարունակի հաստացումներ, կարծրացումներ, կաթնածորանների լայնացումներ: Կիստոզ և ուռուցքային նորագոյացությունները նույնպես բացակայում են: Անութային ավշային հանգույցները մեծացած չեն:

Կարևոր ցուցանիշ է հանդիսանում նաև ձայնային ազդակների անդրադարձման մակարդակը. նրա զգալի նվազումը կամ էլ  հակառակը՝ բարձրացումը, վկայում է ախտաբանական պրոցեսների առկայության մասին, ինչն էլ լրացուցիչ ախտորոշման իրականացում է պահանջում:

Սկզբնաղբյուր. ultraimaging.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ